«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, ով դոպինգ թեսթ հանձնելու պատճառով խաղընկերներից առանձին էր հեռացել «Էնֆիլդ»-ից, «Լիվերպուլ»-ի օդանավակայանում ընդհարվել է սեփական թիմի երկրպագուների հետ:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, օդանավակայանում հավաքված երկրպագուները անփառունակ կերպով Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար բացատրություն են պահանջել արգենտինացուց, վերջինի նյարդերը տեղի են տվել, ու լեզվակռիվ է սկսվել: «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին հեռացրել է իր անձնական մենեջեր Պեպե Կոստան:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի պատասխան խաղում «կապտանռնագույններ»-ը 0:4 հաշվով զիջել էին «Լիվերպուլ»-ին ու դուրս մնացել մրցաշարից: