Թուրքիայում մարտի 31-ին տեի ունեցած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Ստամբուլի որոշ շրջաններում որոշում կայացվեց քվեների վերահաշվարկ կատարել:
16 օր տևած վերահաշվարկից հետո Էքրեմ Իմամօղլուն 13.729 ձայների տարբերությամբ հաղթեց իր մրցակից իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Բինալի Յըլդըրըմին:
Ապրիլի 17-ին քաղաքապետի մանդատը ստանձնելու համար Էքրեմ Իմամօղլուին կանչել են Ստամբուլի ընտրական հանձնաժողով։
Այս մասին Twitter-ում գրառում է կատարել CHP-ի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուն:
«Գնում ենք մեր մանդատը ստանալու»,- գրել է Քաֆթանջըօղլուն: