Ընդդիմությունը մերժել է Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու հրավերը-Azat TV
Խորհրդարան
11:36 23/12/2021

Ընդդիմությունը մերժել է Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու հրավերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպման հրավեր է ուղարկել ընդդիմադիր «Հայաստան»  «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին։ Հրավերը խմբակցություններին է տրամադրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել ընդդիմադիր խմբակցությունները։

Վերջիններս մերժել են հրավերը, պատճառաբանելով, թե հայ ժողովրդին վերաբերող հարցերի մասով փակ հանդիպումների ձևաչափն անընդունելի է։

Հայտարարությունում ասվում է, որ նրանք կմասնակցեն միայն «բաց, հավասար և ժողովրդի առաջ հաշվետու պայմաններում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ