fbpx
Քաղաքականություն

Ընդդիմությունը փրկում է Փաշինյանին․ Սուրենյանց

Պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Ընդդիմությունը «փրկում» է Փաշինյանին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը Փաշինյան – Ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը»:

Ղազինյանն այնուհետև շարադրում է ենթադրյալ պայմանագրի 6-7 կետեր, որոնց բովանդակությունը, սակայն, չենք վերարտադրի` տուրք չտալու համար ակնհայտ անհեթեթությանը։

Միայն այն փաստը, որ վերջնական տեսքի չի կարող բերվել մի բան, որի նախապատրաստման ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվել` պատգամավորի գրածը դարձնում է անհեթեթություն։

Ի՞նչ է սա։

Պրիմիտիվ մանիպուլյացիա՞, որպեսզի ընդդիմության հանրահավաքների մասնակիցների թիվը մի քանի հազարով ավելանա։
Ես այդպես չեմ մտածում, որովհետև մեր հասարակության գիտակցության մասին ավելի բարձր կարծիք ունեմ։

Ընդդիմադիր ակնկալի՞ք, որի իրականություն դառնալը վերջապես փողոց կհանի տասնյակ հազարավոր մարդկանց։
Արդեն ասեցի` նման ակնկալիք լինել չի կարող, որովհետև խաղաղության պայմանագրի հիմնական ուղենիշներն անգամ պատրաստ չեն, ինչի վկայությունն են Երեւանի ու Բաքվի փոխադարձ մեղադրանքները։

Ինձ ավելի հավանական է թվում մեկ այլ վարկած, որը հուշում է Փաշինյանի ու խորհրդարանական ընդդիմության ստվերային պայմանավորվածությունների մասին։

Տեսեք` ընդդիմությունը կանխատեսում կամ անոնսավորում է չարագուշակ մի սցենարի մասին, իսկ Փաշինյանը “հաղթական” վերադառնում է Բրյուսելից` պնդելով, որ կարողացել է Բաքվի այս կամ այն պահանջի դեմն առնել։

Ստացվում է` Ֆրանսիայի հրապարակում «փրկում» են ոչ թե Հայաստանը կամ Արցախը, այլ` Փաշինյանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ