Երևանի քաղաքապետ Հայկ Մարության Արցախում հյուրընկալվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին։
Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետի Facebook-ի էջից։
«Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկել ենք երկու հայկական մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Արցախ կատարածս այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա ծրագիրը», – գրել է Մարությանը։