Մարդու իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«2021թ. դեկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտել ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը: Այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,
Արդարադատության միջազգային դատարանում,
միջազգային արբիտրաժներում,
օտարերկրյա դատարաններում,
հաշտարարության գործընթացներում»: