fbpx
Հասարակություն

Ընդլայնվել է սոցիալական աջակցություն ստացող հղի կանանց ցանկը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, այսօր` ապրիլի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հակաճգնաժամային միջոցառումների 7-րդ փաթեթով աջակցություն ստացող հղի կանանց ցանկը ընդլայնվել է:

Քանի որ նախարարությունը որոշել է աջակցություն տրամադրել նաև այն կանանց, որոնց ամուսինները չեն աշխատել մինչև մարտի 30-ը:

Նախարարի պարզաբանմամբ այս միջոցառման շահառուները 5957 հոգի են:

Հայտնենք, որ այս աջակցությունից օգտվելու համար, որևէ դիմում ներկայացնելու կարիք չկա, իսկ ստացողների ցուցակին կարելի է ծանոթանալ http://online.ssa.am/ կայքում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ