Խորհրդարան

Կառավարության նախագծով ընդլայնվում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը

Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, առաջին ընթերցմամբ քննարկեց ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը։

Փոփոխությամբ նախատեսվում է պետական համակարգից նվազեցնել աշխատողների արտահոսքը ու միևնույն ժամանակ բարձրացնել պետական համակարգում աշխատելու գրավչությունը։

Տվյալ փոփոխությամբ՝ Կառավարությունն ընդլայնում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը ևս 2 ուղղությամբ:

Սրանով նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելուն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

Այսպիսով, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախժագիծը, իսկ երկրորդ ընթերցումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ