fbpx
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը նախագահականում ընդունել է ԱՄՆ դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր՝ փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հանդիպման սկզբում զրուցակիցները միմյանց շնորհավորել են Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է:

Կողմերն անդրադարձել են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցին։ Ալեն Սիմոնյանը, կարևորելով այցը, անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը։ Նա դեսպանին մանրամասներ է ներկայացրել աշխատանքային այցից՝ ընդգծելով ԱՄՆ գործընկերների հետ մի շարք հանդիպումների արդյունավետությունն ու շարունակական ծրագրեր մշակելու պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ», – ասված է նախագահականի պաշտոնական հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ