Ընթանում է Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը

Ամենադիտվածներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության» գործով դատական նիստը։

Նիստը նախագահում է դատավոր Սերգեյ Սահակյանը։

Քոչարյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է 2021 թվականի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր հասցեին զրպարտչական հայտարարություններ անելու մեջ։

Նշենք, որ նիստը սկսվեց դռնբաց, բայց Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդեց ու այժմ նիստն ընթանում է դռնփակ ռեժիմով։

Ամենաթարմ