Գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ է նշանակվել-Azat TV
Զինված Ուժեր

Գլխավոր շտաբի պետի նոր տեղակալ է նշանակվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Այս մասին հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ նախագահը հիմք է ընդունել վարչապետի առաջարկությունը։

«Համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ», – ասված է հրամանագրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ