Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է: 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%):
2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201.250 ընտրող (7.76%):
Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների թիվն ավելացել է 4773-ով, իսկ ընտրություններին մասնակցողների թիվը նվազել 143.464 ընտրողով։
Սա աննախադեպ ցածր մասնակցության ցուցանիշ է։
Եթե տոկսոային հարաբերակցությունը պահպանվի ողջ օրվա ընթացքում, ապա չի կարելի բացառել, որ ընտրություններին կմասնակցի առավելագույնը 1 միլիոն ընտրող, այն դեպքում, երբ անխորդ ընտրությունների մասնակցության ընդհանուր թիվը կազմել է 1 575 786 ընտրող։
Իհարկե՛, այսպիսի ցուցանիշների պատճառները գրեթե պարզ է։ Չկա ընտրակաշառք, որևէ ապօրինի ազդեցություն ընտրական գործընթացների նկատմամբ, այդուհանդերձ, իսկապես անհանսգտացնող է այսպիսի ցածր մասնակցությունը»: