Youtube-ը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ հեռացրել է ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերջին տեսանյութն ու սառեցրել նրա օգտահաշիվը 7 օրով։
Այս մասին հայտնում է Axiom-ը։
Youtube-ը պատճառաբանել է, որ Թրամփի վերջին տեսանյութում առկա է բռնության սադրանք ու նախազգուշացումների իրենց համակարգին համապատասխան՝ ալիքը չի կարողանա տեսանյութեր ներբեռնել ու ուղիղ հեռարձակումներ կազմակերպել՝ 7 օրվա ընթացքում։
Կայքի ղեկավարությունը հայտնել է նաև, որ արգելափակման ժամկետը կարող է երկարաձգվել։