fbpx
Սպորտ

Յովիչը խոսել է վարձակալական հիմունքներով այլ ակումբ տեղափոխվելու մասին

Մադրիդի «Ռեալի» նորեկ Լուկա Յովիչը հարցազրույց է տվել սերբական Novosti հանդեսին ու հերքել է լուրերը, թե ինքը վարձակալական հիմունքներով տեղափոխվելու է այլ ակումբ:

«Զիդանը ի սկզբանե հավատացել է ինձ ու մեր համատեղ աշխատանքի ընթացքում այդ հավատը չի մարել: Ես ամեն օր սովորում եմ նրանից, չէ՞ որ նա ժամանակակից ֆուտբոլի լավագույն խաղացողներից ու մարզիչներից մեկն է:

Վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվելու լուրերը անհեթեթություններ են: Դա ուղղակի ծիծաղ է առաջացնում ինձ մոտ: Ես գիտեմ, որ հենց մեկնարկից չեմ խաղալու ամեն խաղում 90 րոպե, բայց պատրաստ եմ շատ աշխատել այդ նպատակին հասնելու համար»,-նշել է Յովիչը:

Հիշեցնենք, որ որոշ աղբյուրներ տեղեկությններ էին տարածել, թե Զինեդին Զիդանը դժգոհ է Լուկա Յովիչի խաղից և ցանկանում է նրան վարձակալությամբ այլ ակումբ ուղարկել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ