Marca իսպանական սպորտային հանդեսի տեղեկություններով՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում ցանկանում են երկարաձգել ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի հետ պայմանագիրը, որպեսզի խուսափեն մոտ ժամանակներս նրան կորցնելուց: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Պոգբան անգլիական Պրեմիեր-լիգայում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով 30 հանդիպման։