«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժեշտ կտա 2 ֆուտբոլիստների։
Այս մասին հաղորդում է The Times-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ՄՅՈւ-ն ձմռանը կվաճառի Մարկոս Ռոխոյին և Նեմանյա Մատիչին։
Նշվում է, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի զգում այդ ֆուտբոլիստների կարիքը։