Աշխարհ
16:30 24/12/2019

Մանվել Գրիգորյանը կմնա կալանավորված․ դատարանը դարձյալ մերժեց միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մերժեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած 2 միջնորդությունները։ Նշենք, որ դա պաշտպանների 14-րդ միջնորդությունն է։

Հիշեցնենք, որ պաշտպանները 2 միջնորդություն էին ներկայացրել։ Առաջինը 1 միլիարդ 336 միլիոն 760 հազար ՀՀ դրամի` 25 միավոր անշարժ գույքի գրավի միջնորդությունն էր, մյուսը՝ ստորագրությամբ բաց թողնելը։

շՀաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվար ամսին։ Այսինքն՝ Մանվել Գրիգորյանն Ամանորը կդիմավորի կալանավորի կարգավիճակում։

Նշենք, որ այս դատական նիստին Մանվել Գրիգորյան ը կրկին ներկա չէր՝ առողջական խնդիրների պատճառով։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի գործն իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից, դատարանի որոշմամբ, անջատվել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ