«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ գործող պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնել է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբ նպատակն է պայմանագրի ժամկետը 12 ամսով երկարաձգել՝ մինչև 2024 թվականի հունիսը, քանի որ ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։
«Նրանք հավատում են, որ Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է և պատճառ չեն տեսնում՝ ինչու իսպանացին չպետք է երկար տարիներ պահպանի իր լավագույն խաղամակարդակը»,- ասել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը։