Ռեալի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշումը.
«Ես խոսել եմ Կազեմիրոյի հետ։ Նա նոր մարտահրավեր է ուզում: Մենք հասկանում ենք նրա որոշումը։
Բանակցությունները շարունակվում են, բայց նա որոշել է հեռանալ «Ռեալից», – ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները 30-ամյա բրազիլացու հետ։