«Ժողովրդի ծառան» ֆիլմի սցենարիստ Յուրի Կոստյուկը հայտարարել է, որ հատուկ մոտեցում կցուցաբերվի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երդմնակալության արարողության ժամանակ:
Նա հայտնել է, որ արարողության հատուկ կարգը չի խախտվի, նաև հավելել է, որ կլինեն հետաքրքիր պահեր:
«Ինչ-որ յուրահատուկ բան ենք մտածում: Հասկանալի է, որ կա պաշտոնական օրակարգ, որը մենք հարգում ենք»,- ասել է Կոստյուկը: