Թայլանդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնություն։ Իրենց մրցելույթներն ավարտեցին 89 կգ քաշային կարգում հանդես եկող կանայք, որոնց ցանկում էին նաև լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին որդու՝ Նորիկ Վարդանյանի կինը՝ Ջեյնի Արթուրը (ներկայացնում է ԱՄՆ-ն) և հայազգի Տաթև Հակոբյանը։
Տաթևը չկարողացավ պայքարել մեդալների համար։ Նա պոկում վարժությունում կարողացավ գլխավերևում պահել 105 կգ-անոց ծանրաձողը, իսկ հրումում՝ 121 կգ։ Արդյունքում՝ Հայաստանը ներկայացնող ծանրորդուհին երկամարտում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։
Սակայն իրավիճակն այլ էր Ջեյնիի դեպքում։ Նրա երկամարտի 245 կգ արդյունքը ծանրորդուհուն դարձրեց բրոնզե մեդալակիր։ Ջեյնիին հաջողվեց նաև փոքր արծաթ նվաճել հրում վարժությունում՝ գրանցած 139 կգ արդյունքի շնորհիվ։