Ա Սերիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան։
Դիբալան առաջնության ընթացքում մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։
Մամուլի ծառայությունը նաև նշել է, թե ոքեր են մրցաշարի առանձին դիրքերում լավագույն խաղացողները։
Դարպասապահ՝ Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս»)
Պաշտպան՝ Ստեֆան դե Վրեյ («Ինտեր»)
Կիսապաշտպան՝ Ալեխանդրո Գոմես («Ատալանտա»)
Հարձակվող՝ Չիրո Իմոբիլե («Լացիո»)
Լավագույն երիտասարդ խաղացող՝ Դեյան Կուլուսեւսկի («Պարմա»)։