fbpx
Աշխարհ

Զախարովան անպատասխանատու է որակել Թրամփի՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ հայտարարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպատասխանատու է որակել Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի լիակատար սուվերենության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը:

«Այդօրինակ հայտարարությունները, որոնք, մեր կարծիքով, արվում են անպատասխանատու կերպով, իսկապես կարող են բացասական ազդեցություն գործել մերձավորարևելյան կարգավորման գործընթացի վրա,- մարտի 22-ին ասել է  դիանագետը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:- Իրոք, դրանք կարող են ազդել տարածաշրջանի իրադրությունը Էլ ավելի ապակայունացնելու վրա»:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Ըստ որում Սպիտակ տունը և Պետդեպարտամենտը չեն պարզաբանում նախագահի արած հայտարարությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ