Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի քանի պարբերականներ ավելի վաղ կանխատեսել էին, որ Ռուսաստանը Ուկրաինա է ներխուժելու այսօր կամ վաղը (Bloomberg-ը նշել էր փետրվարի 15-ը, իսկ մի քանի այլ լրատվամիջոցներ՝ փետրվարի 16-ը)։
Այս առիթով Telegram-ում գրառում է կատարել Ռուսաստան ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նա խորհուրդ է տվել Bloomberg-ին ջնջել ամսաթիվն ու «ապաշխարհել»։
Զախարովան գրել է, որ «ապաշխարհության» համար մի քանի ժամ է մնացել, որից հետո Bloomberg-ը կվերածվի «դդմի»։