Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը խոսել է թիմի հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի ընդլայնված հավաքական հրավիրվելու մասին։
«Զախարյանն ամբողջությամբ արժանի էր հրավերին։ Նրա հրավերը արդյունք է այս մրցաշրջանի արդյունքների ու գնահատականի։
Նա լուրջ տաղանդ ունի, որը բազմապատկվում է աշխատասիրությամբ։ Զախարյանն արժանի էր Ռուսաստանի հավաքականում հայտնվելուն», – Շվարցի խոսքերը հաղորդում է Ria Sport-ը։
Նշենք, որ Զախարյանի 18-ամյակը լրանալու է մայիսի 26-ին։