Հարավաֆրիկացի ֆուտբոլիստ Սթիվեն Պինարը, ով նախկինում հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում», խոսել է Զլատան Իբրահիմովիչի մասին:
Ըստ Պինարի՝ դա հիանալի ժամանակաշրջան էր՝ հագեցած տարբեր զվարճալի պատմություններով․
«Սովորաբար ես հայտնվում էի Զլատանի և վան դեր Վարտի հետ նույն սենյակում։ Իսկ Զլատանի հետ մենք նույնիսկ քնում էինք հարևան մահճակալների վրա։
Երբեմն առանց նախազգուշացման նա հարվածում էր ինձ տարբեր պատճառնեորվ։ Չգիտեմ ինչու, բայց ես դեռ կարծում եմ, որ նա լավ տղա է: Մենք միասին PlayStation էինք խաղում։ Զիլ ժամանակներ էին»,- մեջբերում է Պինարին Pianetamilan.it-ը։