Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոսաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Զանգ պարետատնից.
-Բարև ձեզ, մենք տեսնում ենք, որ դուք հեռախոսով խոսել եք Կորոնավիրուսով հիվանդի հետ։
-Այդպիսի մի դեպք ինձ հայտնի է, խոսքը ** համարի ** անձի մասի՞ն է։
-Մենք դա չենք տեսնում, ձեր անձնական տվյալները կտա՞ք։
-Բա հիմա ես ուզում եմ իմանամ, դա միայն ա՞յդ դեպքն է, թե այլ էլ է եղել… Որ իմանամ, միայն խեսել եմ, թե նաև հանդիպել։
-Դա մենք չգիտենք, ձեր տվյալները կտա՞ք։
Ներկայանում եմ, տալիս եմ տվյալներս (երևի՝ իզուր) ու հարցնում, թե ինչների՞ն է պետք ու որքանո՞վ դա կօգնի պարզել, իմ՝ կոնտակտավոր լինել-չլինելը։
-Պարզապես հավաքում ենք։
-Բայց ախր իմանամ, կարող է պետք է ընտանիքիս անդամների հետ դիմակով շփվեմ։
-Չէ, վախենալու բան չկա։
Հիմա հարց. եթե ոչ ես և ոչ էլ պարետատունը չեն իմանալու իմ՝ կոնտակտավոր լինել-չլինելը, ինչի՞ համար են հետևում բոլորիս զանգերին և բոլորիցս էլ անձնական բնույթի ինֆորմացիա հավաքագրում։
Եթե նախորդ իշխանությունը անձնական տվյալների գաղտնիությունը չէր հարգում թաքնված կերպով, ապա այժմ դա արվում է անթաքույց։
Հ.Գ. Մենք դեռևս սպասում ենք Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պատասխանին՝ կապված կոմունալները չվճարած քաղաքացիների անձնական տվյալների ապօրինի փոխանցման և վարչապետի կողմից դրանք հրապարակելու դեպքի հետ։
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Քոմմենթներում Vahan Hunanyan-ը բացատրեց, որ նախ իմ տվյալներն են ճշտում և հետո՝ հիվանդից հարցնում ինձ հետ կոնտակտ ունենալ-չունենալը։ Տրամաբանական է, բայց լավ կլիներ, որ զանգող օպերատորը դա բացատրեր»:
https://www.facebook.com/danioanis/posts/10221912822826762?__cft__[0]=AZW47uocdcLcAFZXmAA0Bc9j8yDLb6DzZUl9XyB6Oak4T9GJa0ztFDHXBp_sxUUHxbBKIkoWve6nJbAoh7NSQrfLMFWhFtcXwzD-7T3qHXz31FdD1YzUCeGH-Cpn9zVYEeM&__tn__=%2CO%2CP-R