Այսօր` հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկաման ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու զանգվածային թեստավորում չի արվում:
Փաշինյանը նշեց, որ համաձայն է, որ թեստավորման ծավալները պետք է ավելացնեն, բայց թեստավորումը բավական բարդ պրոցես է, նաև հզորությունների հարց կա:
«Երեկ խորհրդակցության ժամանակ առողջապահության նախարարն ասում էր՝ մենք փողը ձեռքներս, թեստավորման համար անհրաժեշտ հզորություններն ավելացնելու սարքավորումներ չենք կարողանում ձեռք բերել: Փողի խնդիր չկա: Այսօր շատ մեծ դեֆիցիտ է այդ ապրանքների: Հերթի կանգնած պետք է սպասենք, որ դա ձեռք բերենք: Օրինակ երեկ արել ենք 2297 թեստ և դա մեր եզրային գիծն է»,-ասեց վարչապետը: