Ըստ պայմանագրի համապատասխան կետի՝ «Ատալանտան» օգտվել է «Սամպդորիա»-ի հարձակվող Դուվան Զապատայի ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությունից։
Ինչպես փոխանցում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո:
28-ամյա կոլումբիացին «Ատլանտա» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը: Այդ ժամանակվանից նա ակումբի կազմում անցկացրել է 59 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Զապատան Կոլումբիայի հավաքականի խաղացող է: Նախկինում ֆուտբոլիստը պաշտպանել էր նաև «Նապոլի»-ի գույները:

