fbpx
Քաղաքականություն

Զարեհ Սինանյանն այցելեց Մելգոնեան կրթական հաստատություն

Կիպրոս աշխատանքային այցի վերջին օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Մելգոնեան կրթական հաստատություն, շրջեց ու ծանոթացեց վարժարանի ներկայիս կարգավիճակին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ամբողջ շրջայցի ընթացքում տիրում էր այն զգացումը, որ որքան էլ վարժարանի տարածքն ու շինությունները տպավորիչ են իրենց չափերով և վեհությամբ, այնքան էլ տխուր են ու խորհրդավոր իրենց դատարկությամբ։ Մի պահ նույնիսկ երազի պես դասարաններն ու խաղահրապարակը, հանդիսասրահն ու հանրակացարանները պատկերվեցին կյանքով, կայտառ աշակերտներով և ուսուցիչներով։

Զարեհ Սինանյանը նշեց` ցավալի է, որ Մելգոնեանի միջանցքները դատարկ են, իսկ դասարանները` պարապ դեռ 2005 թվականից, և մարդիկ շնչները պահած սպասում են խնդրի հանգուցալուծմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ