fbpx
Կառավարություն

Զարգացած երկրներում փրկարարի աշխատանքն ամենապատվաբերն է․ Ֆելիքս Ցոլակյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ադրադառնալով հրշեջ փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը, նշեց, որ զարգացած երկրներում փրկարարի աշխատանքն ամենապատվաբերն է․ քանի որ մարդու աշխատանքը վտանգավոր է, այն նաև բարձր վարձատրվող է:

Նախարարը հավելեց, որ Հայաստանում հակառակն է. փրկարարները գնահատվում են խոսքով, սակայն ֆինանսական մասով դա ըստ արժանվույն չի կատարվում: Ըստ նրա՝ չնայած փրկարարների աշխատավարձը բարձրացվել է 50%-ով, սակայն դա ևս քիչ է:

Խոսելով համակարգի տեխնիկակական հագեցվածության մասին՝ նախարարը ասաց, որ իրենք այդ առումով խնդիրներ ունեն:

«Չենք թերագնահատում մեր հնարավորությունները, բայց միաժամանակ չենք գերագնահատում»,-ասաց Ցոլակյանը՝ հավելելով, որ զարգացած երկրների համեմատ՝ ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական զինվածությունը նույնիսկ միջին մակարդակից ցածր է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ