Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ ինքը ձևամոլություն է համարում Մերձավոր Արևելքում լրացուցիչ զորքեր ուղարկելու Միացյալ Նահանգների որոշումը: Այս մասին իրանցի պաշտոնայն ասել է CBS-ին տված հարցազրույցում:
«Ամերիկյան կողմի այս որոշումը ձևամոլություն է: Ամեն ինչ ընթանում է սխալ ուղղությամբ»,-ասել է Զարիֆը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Մերձավոր Արևելք լրացուցիչ զորքերի ուղարկելուն:
Նման գործողությունների պատճառը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա Իրանի ենթադրյալ հարձակումն էր: