Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Թուրքիա։
Այս մասին հայտնում է Pars Today-ը։
Զարֆիը նշել է, որ Կովկասում երկրների համագործակցությամբ խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին մանրամասն զրուցել է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ու Վրաստանի պաշտոնյաների հետ ու Թուրքիայում նույնպես այդ հարցը քննարկվելու է։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այց է կատարում ու Թուրքիան նրա վերջին կանգառն է։ Մինչ այս նա եղել է Ադրբեջանում, Հայաստանում, Ռուսաստանում և Վրաստանում։