Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վաղը՝ հունվարի 11-ին, մեկնելու է Ղազախստան։
Այս մասին ասաց հենց Զասը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ։
Զասը նշեց, որ Ղազախստան է մեկնել նաև օպերատիվ խումբ, որպեսզի համակարգվի խաղաղապահ ուժերի գործունեությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասաց, որ նա վաղը կհանդիպի Ղազախստանի նախագահին ու հրամանատարությանը, ինչպես նաև տեղում կծանոթանա իրավիճակին։