Հունաստանում շարունակվող Կավալա Օփեն միջազգային մրցաշարում տեղի ունեցավ 5-րդ տուրը:
5-րդ տուրում Զավեն Անդրիասյանը և Սիրանուշ Ղուկասյանը իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ տոնեցին: 5-րդ տուրից հետո Զավեն Անդրիասյանը 4.5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները, Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են 3.5-ական, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 3 միավոր:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։