Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ընդգրկվել է ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում։ Խոսքը 2003-ին և դրանից հետո ծնված ֆուտբոլիստների մասին է: Նա Transfermarkt-ի ցուցակում զբաղեցրել է 10-րդ տեղը։ Զախարյանը գնահատվում է 12 մլն եվրո։
Թոփ-10-ն այս տեսքն ունի․
1․Ջուդ Բելինգհեմ, Դորտմունդի «Բորուսիա»-75 մլն եվրո
2.Ֆլորիան Վիրց, «Բայեր»-70 մլն եվրո
3․Գավի, «Բարսելոնա»-60 մլն եվրո
4․Ջամալ Մուսիալա, «Բավարիա»-55 մլն եվրո
5․Ռայան Շերկի, «Լիոն»-20 մլն եվրո
6-8․Յուսուֆա Մուկոկո, Դորտմունդի «Բորուսիա», 15 մլն եվրո
6-8․ Մոհամեդ-Ալի Չո, «Անժեր»-15 մլն եվրո
6-8․Հարվի Էլիոթ, «Լիվերպուլ»-15 մլն եվրո
9․Կայկի, «Մանչեսթեր Սիթի»-14 մլն եվրո
10.Արսեն Զախարյան, «Դինամո», 12 մլն եվրո։