Արսեն Զախարյանը կարող է բաց թողնել «Ռեալի» հետ հանդիպումը.
Real Sociedad-ի հաղորդակցության տնօրեն Լուիս Արկոնադան խոսել է կիսապաշտպանի առողջական վիճակի մասին։
Երեքշաբթի օրը հաղորդվեց, որ Զախարյանը վիրուսային հիվանդության պատճառով բաց է թողել «Սոսյեդադի» մարզումը։
«Արսենը դեռ հիվանդ է, դեռ չի ապաքինվել, բայց ոչ մի սարսափելի բան չկա։ Նա պատրաստ կլինի՞ «Ռեալի» դեմ խաղին։ Ով գիտի»,- ասել է Արկոնադան:
Հաջորդ հանդիպումը «Սոսյեդադը» կանցկացնի սեպտեմբերի 17-ին «Ռեալի» հետ արտագնա խաղում: