Սելարայանը զարդարում է MLS-ը․ հայ ֆուտբոլիստի հերթական ֆանտաստիկ հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը շարունակում է ուղղակի փայլել MLS-ի կանոնավոր առաջնությունում։

«Կոլամբուսի» կազմում Սելարայանին հաջողվել է դուբլի հեղինակ դառնալ, որի շնորհիվ ակումբը հաղթել է «Դի Սի Յունայթեդին» 3-1 հաշվով։

Սելարայանի ակումբը պարտվելիս է եղել 1-0, բայց հայ ֆուտբոլիստը նախ հավասարեցրել է հաշիվը, իսկ խաղավերջում ապահովագրել թիմի հաղթանակը՝ շքեղ գոլով։

Նշենք, որ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, ինչպես նաև նախորդ տուրի հանդիպումում։

Ամենաթարմ