fbpx
Աշխարհ

Զելենսկին Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ պահպանել Է առաջատարի դիրքը վարկանիշում

Ուկրաինայում նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ վարկանիշի առաջատարը մնում է շոումեն Վլադիմիր Զելենսկին. նրան աջակցում է ընտրողների 24,9 տոկոսը, երկրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» խմբի հետազոտության արդյունքները: Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին։

Ուսումնասիրությունը մարտի 9-ից մինչև 19-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում՝ բացառությամբ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2,500 քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը: Ավելի վաղ՝ մարտի 14-ին, «Սոֆյա» սոցիալական հետազոտությունների կենտրոնը հրապարակել էր մի ուսումնասիրություն, որի համաձայն, Զելենսկուն պատրաստ է աջակցել ընտրողների 23,1 տոկոսը, Տիմոշենկոյին՝ 14 տոկոսը, Պորոշենկոյին՝ 12,4 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ