Զելենսկին չի ներկայացել հեռուստաբանավեճին

Ամենադիտվածներ

Ուկրաինայում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցումը

Զելենսկին չի ներկայացել Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերությունում կայացած բանավեճին։

Օրենսդրության համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունում պետք է կայանա նախագահի թեկնածուների բանավեճը։

ԶԼՄ-ները գրում էին, որ այն հեռուստաստուդիայում, որտեղ Պորոշենկոն է, հնարավոր է ահաբեկչություն իրականացվի։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում դերասան-երգիծաբան Վլադիմիր Զելենսկին ձայների 30.24%-ով գրեթե երկու անգամ գերազանցել էր երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Վերջինիս օգտին է քվեարկել ընտրողների 15.95%-ը:

Այժմ երկու թեկնածուները պատրաստվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ