fbpx
Աշխարհ

Զելենսկին դեռևս չի կարող օգտվել Ղրիմում գտնվող իր բնակարանից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողանա օգտվել Ղրիմի Լիվադիա ավանում իր ընտանեկան բնակարանից: Պատճառն այն է, որ նա թերակղզին Ուկրաինայի մաս է համարում։ Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Եֆիմ Ֆիքսը:

Ավելի վաղ Զելենսկու շտաբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրա կինը՝ Ելենան, Ղրիմում անշարժ գույքը գնել է 2013 թվականի ապրիլին՝ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան, երբ թերակղզին դեռ Ռուսաստանի կազմում չէր։

Նշված է, որ գնումից հետո վճարվել են բոլոր պարտադիր հարկերն ու տուրքերը, իսկ բնակարանը պաշտոնապես հայտարարագրված է Զելենսկու կողմից:

Խոսքը վերաբերում է Ղրիմի հարավում՝ Յալթայի տարածաշրջանի Լիվադիա ավանում գտնվող բնակարանին: Շտաբում նշել են, որ Զելենսկիների ընտանիքը մտադիր է այդ անշարժ գույքից օգտվել «միայն այն ժամանակ, երբ Ղրիմը վերադարձվի Ուկրաինայի կազմ»:

«Եթե Զելենսկին հարցն այդպես Է դնում, ապա նա երբեք չի օգտվի այդ բնակարանից: Այն այդպես Էլ կմնա օդից կախված»,- ասել է Ֆիքսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ