fbpx
Աշխարհ

Այստեղ ձեզ ոչինչ չի սպասում՝ բացի գերությունից կամ մահից․ Զելենսկին դիմել է ռուս զինվորականներին

Ուկրաինայում ռուս զինվորականներին միայն մահ կամ գերություն է սպասվում, փախչելու համար դեռ ուշ չէ: Տուն գնալու կոչով Վլադիմիր Զելենսկին դիմել է ռուս զինվորականներին։

«Գրեթե 2 շաբաթ, մեր դիմադրությունը ցույց տվեց ձեզ, որ մենք չենք հանձնվելու, որ մենք կպայքարենք այնքան ժամանակ, մինչև չվերադարձնենք մեր հողը և մինչև ամբողջական պատասխան չտանք մեր բոլոր սպանվածների համար, սպանված երեխաների համար:

Այստեղ ձեզ ոչինչ չի սպասում՝ բացի գերությունից կամ մահից, դուք կվերցնեք մեր կյանքը և կտաք ձերը: Եվ գիտենք, գաղտնալսումներ ունենք, որ ձեր հրամանատարներն արդեն ամեն ինչ հասկանում են: Այս պատերազմը պետք է ավարտվի: Մենք պետք է վերադառնանք խաղաղության: Հեռացեք մեր տներից, գնացեք ձեր մոտ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ