Զելենսկին հանձնարարել է նախագահական ինքնաթիռով 10 երեխաներին ուղարկել հայրենիք

Ամենադիտվածներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է նախագահական ինքնաթիռով հայրենիք ուղարկել տասը երեխաներին, ովքեր եղել են Վրաստանում ձերբակալված ուկրաինուհի Յուլիա Սուսլյակի հետ։ Այս մասին ասել է երեխաների հարցերով նախագահի կողմից լիազորված անձ Նիկոլայ Կուլյոբան։

Կուլյոբան երախտագիտություն է հայտնել՝ օպերատիվ արձագանքի և բոլոր հարցերի լուծման համար՝ կապված երեխաներին Ուկրաինա ուղարկելու հետ՝ հավելելով, որ վրացական կողմը երեխաների հետ շփվելու լիարժեք հնարավորություն է ընձեռել։

Յուրի և Յուլիա Սուսլյակ ամուսիններին ձերբակալել են Վրաստանում, 2019-ի ապրիլին՝ երեխաներ վաճառելու կասկածանքով։

Ամենաթարմ