Աշխարհ

Զելենսկին պարզաբանել է՝ ինչու Սաակաշվիլիին չի նշանակել փոխվարչապետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է՝ ինչու Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Սաակաշվիլիին չի նշանակել փոխվարչապետի պաշտոնում:

Նախագահը հայտնել է, որ դիտարկվել է Սաակաշվիլիի թեկնածությունը, սակայն նրա թեկնածությունը չի աջակցել «Ժողովրդի ծառաներ» կուսակցությունը:

Զելենսկին պատմել է, որ Սաակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ Սաակաշվիլին ասել է, որ ցանկանում է օգնել: Նախագահի խոսքով՝ ինքը նախ առաջարկել է դառնալ իր խորհրդականը, սակայն Սաակաշվիլին պատաստխանել է, որ դա իր մակարդակը չէ, և ինքն է առաջարկել կառավարությունում զբաղվել բարեփոխումներով:

Վերջում Զելենսկին հայտնել է, որ չի վախենում, որ Սաակաշվիլին կարող է պայքարել իր դեմ:

Այս մասին հայտնում է Pravda.com.ua-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ