Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայում տեղի ունեցողը հրաժարվել էր անվանել «ցեղասպանություն»։
Այս առումով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մակրոնին հրավիրում է Ուկրաինա՝ համոզվելու, որ դա ցեղասպանություն է։
Զելենսկիի խոսքերը փոխանցում է BFMTV-ն։
Նա կարծիք է հայտնել, որ այդ տեսակետը Մակրոնն ասել է իրավական տեսանկյունից։ Զելենսկին հավատացած է, որ եթե Ֆրանսիայի նախագահը ժամանի Ուկրաինա, ապա կհասկանա, որ դա ցեղասպանություն է։