fbpx
Աշխարհ

Զելենսկին խաղաղության համաժողովից հետո արագ արդյունքների հույս ունի

Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» շուրջ գագաթնաժողովում արևմտյան և այլ առաջնորդների աջակցությունը ցույց է տալիս, որ միջազգային իրավունքի գերակայությունը կարող է վերականգնվել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Հուսով եմ, որ մենք կարող ենք որքան հնարավոր է շուտ արդյունքների հասնել», – ասել է նա լիագումար նիստին, շարունակելով, – «Մենք աշխարհին կապացուցենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը կարող է վերականգնվել լիարժեք արդյունավետությամբ»:

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան էլ հավելել է, որ Կիևի դիրքորոշումները հաշվի են առնվել գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեի մեջ։ Կուլեբան պարզաբանել է նաև, որ Շվեյցարիայում երկօրյա միջոցառմանը խաղաղության այլընտրանքային ծրագրեր չեն քննարկվել։

Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կիրակի օրը լրագրողներին ասել է, որ Մոսկվան չի բացառում Կիևի հետ բանակցությունները, սակայն վստահություն ապահովելու համար նրան երաշխիքներ են անհրաժեշտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ