fbpx
Աշխարհ

Զելենսկին՝ իր և Պուտինի հանդիպման մասին

Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն առայժմ դիտարկվում է միայն միջազգային մակարդակով՝ «նորմանդական ձևաչափով»: Այս մասին նա ասել է Կիևում կայացած մամուլի ասուլիսում:

Նա բացատրել է, թե ինչու հնարավոր չէ իր անձնական հանդիպումը Պուտինի հետ:

«Այդ մասին ոչ ոք չի խոսում, որովհետև բոլորը դեմ են»,-նշել է նա՝ չճշտելով, թե ում մասին է խոսքը:

Մինչդեռ, Ուկրաինայի ղեկավարի կարծիքով, Պուտինի հետ անձնական հանդիպում պետք է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը:

Նա հիշեցրել է, որ վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ հարաբերություններում միմյանց ընդառաջ քայլեր են կատարվում. մասնավորապես Կիևին և Մոսկվային հաջողվեց պայմանավորվել կալանավորների փոխանակման շուրջ, ինչը մեծ հաջողություն դարձավ, ինչպես նաև Շփման եռակողմ խմբի շրջանակում Դոնբասում զորքերի տարանջատման շուրջ:

«Մենք պետք է հանդիպենք, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ առաջընթաց կա»,-հավելել է Զելենսկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ