fbpx
Աշխարհ

Զելենսկին մտահոգված է Թրամփի հետ զրույցի հրապարակման փաստով, գոհ՝ Լավրովի հետ կարճատև հանդիպումից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգված է այն հանգամանքով, որ իր ու ԱՄՆ-ի իր պաշտոնակցի միջև հեռախոսազրույցի սղագրությունը հրապարակելով՝ Սպիտակ տունը հրապարակալել է նաև իր խոսքից հատվածներ։ «Անկախ պետությունների ղեկավարների միջև խոսակցությունները ենթակա չեն հրապարակման, քանի որ կարող են լինել տարբեր աշխարհաքաղաքական խնդիրներ, ծրագրեր և այլն»,- ասել է նա։ Զելենսկին մեկ անգամ ևս կրկնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում իր նկատմամբ ԱՄՆ-ի նախագահը ճնշում չի գործադրել։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը:

Իր հերթին Թրամփն ասել է, թե զրույցի սղագրությունը հրապարակվել է իր խնդրանքով։ «Սա բարեկամական զրույց է, սակայն այնքան է ուռճացվել, որ բոլորի մոտ այն տպավորությունն է ստեղծվել, թե սա հեռախոսազանգ է եղել դժոխքից»,- ասել է Թրամփը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորք կատարած այցի ընթացքում Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զելենսկիի խոսքերով՝ Լավրովը մոտեցել է իրեն ու ասել. «Ես ուզում եմ հանդիպում ունենալ Ձեզ հետ և ուզում եմ ասել, որ մենք իրոք ուզում ենք ավարտել պատերազմը Դոնբասում»։ Այնուհետև Զելենսկին պատմել է այն մասին, որ Լավրովն իրեն շնորհավորել է պատերազմի գերիներին փոխանակելու առիթով։ Հանդիպման ժամանակ Զելենսկին ասել է նաև, որ իրենք անում են այդ ուղղությամբ ամեն ինչ։ «Խոսքն Ուկրաինայի մասին է, իսկ այն մեր երկիրն է։ Ու եթե դուք պատրաստ եք, ուրեմն՝ եկեք ավարտենք պատերազմը։ Մեզ վերադարձրեք մեր տարածքները, փոխանակեք ժողովրդին»,- պատմել է Զելենսկին Լավրովի հետ իր կարճատև հանդիպման մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ