Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել հանդիպել Մինսկում և քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցը: Զելենսկին ՌԴ նախագահին դիմել է ֆեյսբուքում իր հրապարակած տեսնայութի միջոցով:
«Պե՞տք է խոսել: Պետք է: Եկե՛ք քննարկենք, թե ումն է Ղրիմը և ով չկա Դոնբասում: Առաջարկում եմ բանակցություններում ընդգրկել հետևյալ խումբը՝ ես, Դուք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Վա՞յրը: Կարծում եմ՝ Ալեքսանդր Սերգեևիչ Լուկաշենկոն մեզ հաճույքով կընդունի Մինսկում: Մենք չենք փոխում և չենք հրաժարվում դիվանագիտական ոչ մի ձևաչափից: Մենք առաջարկում ենք խոսել: Խոսել պետք է, այնպես չէ՞»,- ասել է Զելենսկին:
https://www.facebook.com/zelenskiy95/videos/2285234261726937/