Ուկրաինան «այդ պատերազմը դեռ ավելի վաղ է» սկսել, Կիևը պետք է պատրաստվեր «աշխարհի ամենամեծաթիվ բանակներից մեկի հետ» բախմանը: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին BBC-ին տված հարցազրույցում։
Զելենսկիի խոսքով՝ նրանք համար դժվար էր պատրաստվել այդպիսի բանի, ուստի Ուկրաինային օգնություն էր հարկավոր:
«Հենց այդ պատճառով էինք մենք ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցել: Հենց այդ պատճառով մենք կայունացրեցինք իրադրությունն Ուկրաինայում: Հենց այդ պատճառով էր մեզ անհրաժեշտ իմ թիմի ուժեղ ղեկավարությունը: Հենց այդ պատճառով մենք մեր երկրի ներսում պայքարեցինք առանձին քաղաքական խմբերի դեմ… Մենք այդ պատերազմը դեռ ավելի վաղ ենք սկսել»,-ասել է նա: